Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:27 05-03-2026

Ռուսական ռազմաբազայի հարցից հետո Նիկոլ Փաշինյանն ասմունքեց

Չեմ հիշում՝ երբևէ ասած լինեմ, որ Հայաստանը գնում է Արևմուտք, սովորաբար ասում եմ՝ գնում ենք ոչ մի տեղ․ այս մասին այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը՝ սկսելով ասմունքել։

Oragir.News-ի հարցին՝ ինչպես ենք գնում ԵՄ, եթե վարչապետը Լեհաստանում հայտարարել էր, որ օրակարգում ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց չկա, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք, բարեբախտաբար, թե դժբախտաբար դեռևս ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Եթե տեսնենք, որ այն մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք` ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ, ասել եմ ու ասում եմ, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել ու չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու ՌԴ շահերը վնասելու»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը