Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:21 04-03-2026

Պատվերը 1000 դրամ, տուգանքը՝ 5000. Yandex-ի վարորդների ակցիան

Oragir.News-ն այսօր՝ մարտի 4-ին, հարցման ընթացքում նկատեց, որ տաքսու վարորդները բողոքի բողոքի ակցիա էին կազմակերպել։ Հավաքված ցուցարարները բարձրաձայնում էին կուտակված խնդիրների մասին և պահանջում վերանայել «Յանդեքս» հարթակի գործող մեխանիզմները։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ հարցը քաղաքական չէ, սակայն ունի հստակ հասցեատեր․ «Եթե մինչև ընտրություններ տաքսու հարցերը բարելավեն՝ կընտրենք, եթե չէ՝ չէ։ Մենք 100-120 հազար աշխատող ուժ ենք»։

Վարորդները դժգոհում էին հատկապես տուգանքների համակարգից։ Նրանց խոսքով՝ հաճախ 1000 դրամանոց պատվերից հետո կարող են 5000 դրամ տուգանք ստանալ՝ երկրորդ գծում կանգնելու կամ ուղևորին սպասելու համար։ «Ծրագիրը թույլ է տալիս 3 րոպե սպասել, բայց իրականում 59 վայրկյանից հետո կարող ես տուգանվել։ Եթե չեղարկեմ պատվերը՝ միավորներս պակասում են, եթե չչեղարկեմ՝ ակտ է գալիս։ Ո՞րն է ճիշտը»,– ասաց մեկ այլ վարորդ։

Վարորդները խոսեցին նաև սակագների խառը իրավիճակից։ Նրանց խոսքով՝ բարձր դասի մեքենաները կարողանում են աշխատել նաև ցածր սակագնով՝ խլելով այն վարորդների պատվերները, որոնք միայն այդ սակագնով աշխատելու հնարավորություն ունեն։ «Մարդը 3 կիլոմետր գալիս է, հաճախորդը տեսնում է մեքենայի մակնիշը, չեղարկում է, սպասում է ուրիշին։ Վարորդի ծախսի, նյարդի մասին ո՞վ է մտածում»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հավաքվածները կոչ էին անում իշխանություններին անձամբ հսկողություն սահմանել հարթակի նկատմամբ, «ոչ թե օտար կազմակերպությանը պաշտպանել, այլ սեփական քաղաքացուն»։

Վարորդները նշեցին, որ իրենց հետ հանդիպելու է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը, սակայն, խնդիրների լուծման վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չի նշել։

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ իրենց պահանջները ուղղված չեն որևէ կուսակցության դեմ, սակայն ակնկալում են, որ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում կցուցաբերեն։ «Եթե աթոռի համար չեն կռվում, թող գոնե այս հարցով միասնական լինեն»,– նշեց վարորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ