copy image url
Մամուլ 3 ամիս առաջ - 07:25 04-03-2026

ՔՊ-ն հովանավորում է իր ղեկավարին, թիրախավորում՝ ընդդիմադիր գործչին. փաստեր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեպքերը ցույց են տալիս զինվորական ծառայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհամաչափ և հակասական մոտեցում պետական մարմինների կողմից։

Քննիչների տվյալներով՝ Նարեկ Կարապետյանի՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդու նկատմամբ շարունակվում է զինվորական ծառայության պիտանիության հետ կապված նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից 1lurer.am-ին հայտնել են, որ վարույթը շարունակվում է։

Նույնաբովանդակ հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Սակայն ՀՀ ՊՆ-ն «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հրաժարվել է տվյալներ տրամադրել։ «Հայտնում ենք, որ Հայկ Արսենի Կոնջորյանը, ծնված՝ 30.05.1987 թ., օրենքով սահմանված հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնջորյանի պարտադիր զինծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։

Իսկ դատախազությունը պատասխանել է, թե «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»։ Այս իրավիճակը, ըստ հրապարակման, բացահայտ անհամաչափ մոտեցում է․ Նարեկ Կարապետյանի դեպքում հրապարակվում են անձնական տվյալներ, մանրամասներ պետական օղակներով, հանրային հեռուստաընկերության հարթակներով՝ բնականաբար ընդդիմադիր լինելու փաստով պայմանավորված։ Ավելին՝ հարուցվում է քրեական վարույթ, իսկ Հայկ Կոնջորյանի բանակից ազատվելու հիմքերը թաքցվում են ՊՆ-ի կողմից, քանի որ նա իշխանական պատգամավոր է, ՔՊ խմբակցության ղեկավարը։
Սա, ըստ նույն հրապարակման ձևակերպման, ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանի ասած «պոզ ու չոպով կոռուպցիան», երբ քո թիմակցի դեպքում գործում է օրենքը՝ ակնհայտ հովանավորությամբ, իսկ ընդդիմախոսի դեպքում՝ կոպտորեն խախտվում է։ Ամեն դեպքում, հրապարակման համաձայն, իշխանությունը պետք է պատասխանի՝ ինչու չի վերաբացվում Հայկ Կոնջորյանի բանակից ազատվելու գործը ևս՝ պարզաբանելու, թե ինչ հիմքերով է նա ազատվել բանակից։ Հիշեցնենք, որ նա եղել է «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» (ՀԺԱՄ) կուսակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ապա՝ «Ելք» դաշինքի անդամ, հետո դարձել ՔՊ-ական»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
14:00 Հղի է, թե՞ ոչ. Մենչի դստեր արձագանքը երկրպագուներին հուզող ամենագլխավոր հարցին