copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 17:47 01-03-2026

ՀՐԱՏԱՊ. Սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է Թեհրանում ԱՄՆ-Իսրայելական հարձակման ժամանակ:

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Ահմադինեժադը Իրանի նախագահ է եղել 2005-2013 թվականներին: Նախագահի պաշտոնում նա այցով եղել է Հայաստանում:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը լայնամասշտաբ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ,որի ընթացքում զոհվել են երկրի գերագույն առաջնորդը, ԶՈՒ ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, ԻՀՊԿ առաջնորդը, Գերագույն խորհրդի քարտուղարը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: