copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 17:06 01-03-2026

Պատասխանը չուշացավ․ Լոկոմոտիվից արձագանքեցին Թիկնիզյանի սկանդալային խոսքերին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովն անարձագանք չի թողել թիմի նախկին պաշտպան, ներկայումս «Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդես եկող Նաիր Թիկնիզյանի վերջին հայտարարությունները։

Ավելի վաղ Թիկնիզյանը, ի թիվս այլ թեմաների, խոսել էր սոցիալական ցանցերի բուռն զարգացման դարաշրջանում թիմի գլխավոր մարզչի հետ մշտական շփումների և անհատական զրույցների կարևորության մասին։ Ընդ որում, ֆուտբոլիստը բացահայտ քննադատության էր ենթարկել «երկաթուղայինների» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովին։

Անդրադառնալով այս իրավիճակին՝ Ուլյանովը РБ Спорт-իմ հարցին ի պատասխան հնչեցրել է ակումբի դիրքորոշումը.

«Նախևառաջ, ֆուտբոլիստն իր պիտանելիությունն ու արժեքը պետք է ապացուցի անմիջապես խաղադաշտում։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը՝ յուրաքանչյուր խաղացողի նկատմամբ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, քանի որ ամեն մի դեպք խիստ անհատական է»,- նշել է Ուլյանովը։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը սերբական ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ