Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 3 ամիս առաջ - 09:32 01-03-2026

Խամենեիի մահը անդառնալիորեն փոխելու է Իրանն ու տարածաշրջանը. թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը.

Զոհվեց այաթոլլահ Ալի Խամենեին` Իրանի առաջնորդը (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ)

Ամերիկա-իսրայելական հարվածների արդյունքում երեկ սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը, ով 1989 թվականից փաստացի գլխավորում էր մեր հարևան պետությունը:
Լուրը պաշտոնապես հաստատված է, Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ:

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Խամենեին հետևողականորեն հանդես էր գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ, ինչի մասին պարբերաբար հայտարարում էր Թուրքիան:

Թեև ինքնին Խամենեիի մահը կարևորագույն իրադարձություն է ու անդառնալիորեն փոխելու է Իրանն ու տարածաշրջանը, սակայն այս պահին կա երեք հիմնական հարց.

▪️ո՞վ է փաստացի ղեկավարելու երկիրը,

▪️ինչքա՞ն սահուն ու անցնցում կլինի անցումը իշխանական համակարգի ներսում,

▪️ինչպե՞ս դա կազդի ընթացող պատերազմում Իրանի վճռականության վրա:

Այս հարցերի պատասխանը պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում: Եվս մի պարադոքսալ բան. չփախնելով ու զոհվելով` Խամենեին գուցե արել է գլխավոր քայլը, որը կապահովի իշխող թիմի ամրությունը:

Դեռ օրեր առաջ «Նյու Յորք Թայմսի» մի քանի աղբյուր պնդում էին, որ այաթոլլահ Խամենեիի մահվան դեպքում երկիրը փաստացի ղեկավարելու է Ալի Լարիջանին` Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ով համարվում է ամենախիստ պահպանողականներից մեկը:

Իսկ մեզ մնում է հուսալ, որ Իրանը կլինի կայուն ու կշարունակի դիմագրավել թշնամիներին (ինչը դեռևս առկա է), հակառակ դեպքում կարող են զարգանալ վատագույն սցենարները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան