copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 19:16 27-02-2026

Մերցը մարտի 3-ին բանակցություններ կվարի Թրամփի հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մարտի 3-ին, Վաշինգտոնում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Սեբաստյան Հիլլեն, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

Հիլլեն նշել է, որ Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ վարչակազմից ակնկալում է հստակություն առևտրային հարաբերություններում հետագա քայլերի վերաբերյալ։

«Սա չափազանց կարևոր է ինչպես մեզ, այնպես էլ ամերիկյան ընկերությունների համար։ Միևնույն ժամանակ, Եվրոպական միության համար սկզբունքային նշանակություն ունի միասնական դիրքորոշումը։ Այս կապակցությամբ դաշնային կանցլերը, ինչպես բոլոր մյուս հարցերում, սերտորեն համակարգում է իր գործողությունները եվրոպական գործընկերների հետ և երեքշաբթի Վաշինգտոնում հանդես կգա համաձայնեցված դիրքորոշմամբ»,- ասել է Հիլլեն։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ ընդհանուր մաքսատուրքերը չեն գերազանցի 15%-ի շեմը, որը համաձայնեցվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի շրջանակներում։

«Գերմանիայի կառավարությունը, ինչպես և Եվրահանձնաժողովը, մտադիր է հավատարիմ մնալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսատուրքերի վերաբերյալ համաձայնագրին»,- ասել է Հիլլեն։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում