Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:10 27-02-2026

Ակնհայտ է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին արդեն հաջողվում է ապահովել լայն համախմբում և իրապես դառնալ պետական, քաղաքական, մասնագիտական մտքի «Նոյյան տապան». «Միասին» շարժում

Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հրապարակեց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։ Ակնհայտ է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին արդեն հաջողվում է ապահովել լայն համախմբում և իրապես դառնալ պետական, քաղաքական, մասնագիտական մտքի «Նոյյան տապան»։ Այս մասին ասված է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«Երաշխավորված խաղաղությունը ցանկություն չէ։ Երաշխավորված խաղաղությունը հստակ գործողությունների ծրագիր է, որը մեր երկրի համար պետք է ապահովի կայուն զարգացման և բարգավաճման իրական հիմքեր՝ էապես բարձրացնելով մեր պետության անվտանգության մակարդակը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Առաջարկ Հայաստանին» նախագծին։ Բարձր ենք գնահատում Գ. Ծառուկյանի՝ հանրային լայն համախմբմանն ուղղված ջանքերը։ Քաղաքական ուժերի և հոսանքների կարևորագույն նպատակն այսօր պետք է լինի կայուն և երաշխավորված խաղաղությունը։ Կորուստներից և պարտություններից, ձախողված կառավարման ծանր հետևանքներից մեծապես տուժած Հայաստանը կարող է վերստին դառնալ մեր տարածաշրջանում վստահելի գործընկեր պետություն, որը միջազգային իրավաքաղաքական երաշխիքներով, փորձված գործընկեր ու դաշնակից քաղաքական կենտրոնների հետ, նրանց երաշխիքներով կկառուցի կայուն և երկարատև խաղաղություն՝ զարգացնելով իր տնտեսական, գիտակրթական ներուժը, ռազմական պաշտպանունակությունը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր պատրաստակամությունն է հայտնում իր ստեղծագործ ու մասնագիտական ներուժն օգտագործել այս նպատակների կենսագործման համար, ծավալել լուրջ աշխատանք, իր ներուժը դնել «Առաջարկ Հայաստանին» նախագծի հաղթանակի համար»,-ասված է շարժման մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ