copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 21:35 26-02-2026

Սպերցյանը բացահայտել է Եվրոպա չտեղափոխվելու իրական պատճառը

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր նախկին ակումբակից Ֆյոդոր Սմոլովի հետ զրույցում խոսել է այն պատճառների մասին, թե ինչու եվրոպական որևէ առաջնություն իր տեղափոխությունը մինչ օրս չի կայացել։

Ավելի վաղ ֆուտբոլիստը բազմիցս հայտնել էր Եվրոպայում ուժերը փորձելու իր ցանկության մասին։

«Smol Talk» YouTube-յան ալիքի թողարկման ժամանակ ֆուտբոլիստների միջև կայացել է հետևյալ երկխոսությունը.

— Ինքդ ասացիր, որ արդեն երեք տարի է՝ հնարավոր հեռանալուդ մասին խոսակցություններ են գնում: Դու ցանկանում ես ուժերդ փորձել այնտեղ: Ըստ քեզ՝ ֆուտբոլային առումով ի՞նչ է պետք անել, որպեսզի դա ի վերջո տեղի ունենա: Քեզ ինչ-որ բան չի՞ հերիքում, թե՞ հակառակը՝ անում ես քեզնից կախված ամեն ինչ, գործերդ հիանալի են, բայց կարող է և չստացվել։
— Այո, կարծում եմ՝ այստեղ խնդիրն ընդհանրապես ֆուտբոլային չէ։
— Այսինքն՝ պատճառը քաղաքակա՞ն է՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: Եթե վերցնենք, օրինակ, Գերմանիայի առաջնությունը, այնտեղ տեղափոխությունը հավանաբար սկզբունքորեն անհնար է։
— Այո, այդպես է: Կան շատ ակումբներ, որոնք զուտ քաղաքական պատճառներով կամ, հավանաբար, վախենալով են մոտենում հարցին՝ մտածելով իմ տրանսֆերի համար վճարելու մասին: Եթե անկեղծ, կարծեմ՝ դու ինքդ էլ ես այդ մասին ասել. ո՞վ կվճարի դրա համար։
— 25 միլիոն եվրոն, իհարկե, անհնար է: Բայց եթե պայմանականորեն խոսենք 12-15 միլիոնի մասին, ինձ թվում է՝ դա հնարավոր տարբերակ է։
— Անգամ 12-15 միլիոն եվրոն արգելք է։

Armsport

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը