copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:00 26-02-2026

SAS-ը վնասով է աշխատում, բայց Աննա Հակոբյանին միլիոնների նվիրատվություններ է անում

Հանրապետական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող SAS սուպերմարկետների ցանցը 2024 թվականը վնասով է փակել։ Այդ մասին տեղեկանում ենք ընկերության ներկայացրած հարկային հաշվետվություններից․


Այնուամենայնիվ, անհասկանալի և միևնույն ժամանակ զարմանալի է, թե ինչպես է ստացվել, որ SAS-ի նման խոշոր ընկերությունը 2024 թվականին (ամենայն հավանականությամբ նաև 2025 թվականին) վնասով է աշխատել։ Մեր զարմանքն էլ ավելի մեծացավ այն ժամանակ, երբ պարզեցինք, որ ֆինանսական կորուստների հետ մեկտեղ SAS-ը խոշոր գումարներ է փոխանցել տարբեր հիմնադրամների։ Այս հիմնադրամների շարքում է նաև «Իմ քայլը» հիմնադրամը, որի գործադիր տնօրենը Նիկոլ Փաշինյանի կողակիցն է՝ Աննա Հակոբյանը։

Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամների նկատմամբ Արտակ Սարգսյանի «համակրանքը» տարիների պատմություն ունի։ Դեռ 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին Սարգսյանին պատկանող «Sas Sweеt»-ը թխվածքի և տորթի վաճառքից 1 մլն 688 հազար դրամ էր փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ դառնալով վերջինիս «համեղ գործընկերը»։

«Մեր համեղ գործընկեր SAS SWEET-ի կողմից ներկայացված «City of Smile (Ժպիտների քաղաք)» թխվածքի և տորթի վաճառքից փետրվար և մարտ ամիսների ընթացքում ստացվել է 1.688.000 ՀՀ դրամ: Շատ շնորհակալ ենք SAS Sweet-ին և City of Smile խմորեղենը գնած բոլոր գուրմաններին։ Շարունակեք վայելել այս անչափ համեղ քաղցրավենիքը ձեր ընտանիքների և ընկերների հետ միասին՝ միաժամանակ աջակցելով մեր բալիկներին»,– ասվում էր հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կարճ ժամանակ անց ցանցի սուպերմարկետների դրամարկղների մոտ հայտնվեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի արկղիկները՝ կից գրություններով, որոնք քաղաքացիներին կոչ են անում նվիրատվություններ կատարել Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Այս արկղիկները առ այսօր շարունակում են մնալ SAS սուպերմարկետներում, և քաղաքացիները գումարներ են հանգանակում՝ շատ դեպքերում չիմանալով, թե ում են ուղղվում իրենց գումարները։

«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ էլ՝ 2020 թվականի ընթացքում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 5 մլն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։ Ուշագրավ է, որ 2020 թվականը ճգնաժամային տարի էր Հայաստանի Հանրապետության համար՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմով, երբ անգամ մանկահասակ երեխաներն էին տարբեր ճանապարհներով գումար հայթայթում և փոխանցում Համահայկական հիմնադրամին, սակայն Արտակ Սարգսյանն նախընտրում էր Աննա Հակոբյանին ֆինանսավորել։ Սարգսյանը գուցե նման կերպ էր վարվում, քանի որ ենթադրում էր, թե ինչ ճակատագրի են արժանանալու Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքված գումարից 52 մլրդ 703 մլն 113 հազար դրամ նվիրաբերեց ՀՀ Կառավարությանը, ու առ այսօր հայտնի չէ, թե ինչ նպատակով ծախսվեցին դրանք։ Սա լրջորեն հարվածեց նաև Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչի վկայությունը վերջին տարիներին հավաքվող գումի չափի կտրուկ անկումն է։

Հաջորդող տարիներին Արտակ Սարգսյանը և նրան պատկանող «ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-ը շարունակել են միլիոնավոր դրամների նվիրատվություններ կատարել Աննա Հակոբյանի հիմնադրամներին։

Այս իրավիճակում առաջանում են մի շարք հարցեր՝ ինչպե՞ս կարող է խոշոր սուպերմարկետը վնասով աշխատել, սակայն միառժամանակ միլիոնավոր դրամների նվիրատվություններ կատարել Կառավարության ղեկավարի կողակցի՝ այդ ժամանակ դեռ քաղաքացիական կնոջ հիմնադրամներին, ինչպես նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում էլ նոր սուպերմարկետներ բացել։ Հետաքրքրական է նաև, թե ի՞նչ ֆինանսական հոսքեր են եղել նախորդ տարիներին, որ վնասով աշխատող ընկերությունը չի դադարեցրել իր նվիրատվությունները։

Oragir.News-ը «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ընկերությունից փորձեց ստանալ բարձրաձայնված հարցերի պատասխանները, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Եթե այս հրապարակումից հետո սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը որոշի պարզաբանումներ ներկայացնել` Oragir.News-ը պատրաստ է լսել և հրապարակել դրանք, որոնք պարզելու մի քանի անհաջող փորձ կատարել է։

SAS սուպերմարկետի շուրջ առաջացած հարցերը ցույց են տալիս Հայաստանում բիզնեսի և հասարակական կազմակերպությունների փոխհարաբերությունների թափանցիկության խնդիրը։ Ընկերության լռությունը միայն խորացնում է կասկածները այսպես կոչված քաղաքական բարեգործության կամ ֆինանսական հոսքերի ոչ թափանցիկ կառավարման վերաբերյալ։

Հանուն արդարության նշենք՝ սա մի երևույթ է, որը լայնորեն տարածված է մեր երկրում, ընդ որում՝ շատ վաղուց, երբ Նիկոլ Փաշինյանը իր լրատվամիջոցի էջերում քննադատում էր այն, սակայն իշխանության գալուց հետո փաստացի չունեցավ բավարար կամք այն ի սպառ արմատախիլ անելու համար։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը