Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 12:44 25-02-2026

Վրաստանի իշխանությունները երկրից արտաքսել են 85 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների 

Վերջին օրերի ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, երկրից արտաքսել են 85 օտարերկրացու։

Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին։

Գործակալության տվյալներով՝ գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

«Միգրացիոն դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են ընդհանուր առմամբ 85 քաղաքացիներ հետևյալ երկրներից՝ Ադրբեջան, Բանգլադեշ, Բելառուս, Եգիպտոս, Իրաք, Թուրքիա, Թուրքմենստան, Եմեն, Հորդանան, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Կոտ դ'Իվուար, Կուբա, Նեպալ, Նիգերիա, Պակիստան, Ռուսաստան, Հարավային Աֆրիկա, Հայաստան, Սուդան, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Ղրղզստան և Չինաստան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ