Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:09 23-02-2026

ԿԳՄՍՆ-ն հերքում է, թե 229 դպրոց է փակվելու մարզերում, բայց դպրոցներն իրականում փակվելու են. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«ԿԳՄՍՆ-ն հերքում է, թե 229 դպրոց է փակվելու մարզերում, բայց դպրոցներն իրականում փակվելու են…

Նիկոլականների հերթական տեղեկատվական օպերացիայի էությունը հետևյալն է.
Մի քանի տարի առաջ նիկոլական ռեժիմը «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր» պուպուշագույն անունով մի ծրագիր է հաստատում։

Սակայն ծրագրի էությունը բացարձակապես պուպուշ չէր. խոսքն այն մասին էր, որ 231 դպրոց պիտի փակվի, իսկ աշակերտներն ու դասատուների մի մասն էլ ուղարկվելու են այլ բնակավայրերում գտնվող ավելի մեծ դպրոցներ (որոնց անվանում են «կլաստերներ»)։ Սա է «որակյալ ծառայությունների հասանելիություն» կոչվածն ըստ նիկոլապետության… Ավելի ուշ ցուցակից 3 դպրոց հանում են, մնում է փակման ենթակա 229 դպրոց։

Փակվող դպրոցների շարքում բավականին մեծ դպրոցներ էլ կան՝ 100+ աշակերտով։ Փակվող դպրոցների զգալի մասը միակն են իրենց բնակավայրում։

Երբ այս մասին բարձրաձայնում է «Ազգային Կրթության Համակարգ» նախաձեռնությունը, ԿԳՄՍՆ էջում միանգամից «հերքում» են հրապարակում, թե բա չէ-չէ, չկա տենց բան։ Ասել կուզեն, թե «դպրոցները չեն փակվում, ուղղակի տեղափոխվում են այլ բնակավայրեր»։

Սա նույնն է, եթե Հայաստանի բնակիչների քրոնիկ հիվանդությունների դեմ պայքարելու համար որոշեն քրոնիկ հիվանդություններ ունեցողներին «քնեցնեն»։ Հետո էլ ասեն, թե «Տեսա՞ք, որ վերացրինք քրոնիկ հիվանդությունները ՀՀ-ում»։
* * *
Օկուպացիոն վարչակարգի համար սա չքնաղ ծրագիր է։
Նախ՝ գումար են խնայում, որը կարելի է ուղղել իրենց գրպանները, «պարգևավճարների» և այլ հաճելի բաների տեսքով։

Երկրորդը՝ պետբյուջեից գյուղեր մտնող գումարները կկրճատվեն, ինչն էլ գումարվելով երեխաներին դպրոց ուղարկելու լրացուցիչ դժվարությունների հետ, ստիպելու է, որ գյուղացիները լքեն փոքր գյուղերը և շարժվեն դեպի ավելի մեծ բնակավայրեր։ Արտահոսք առանց այն էլ կա, բայց նիկոլենք այն ավելի են խթանում։
Երրորդը՝ հաճելի բոնուս ադրբեջանցիների, Նիկոլի և անձամբ Ժաննա Անդրեասյանի համար. 200+ դպրոցներում կարելի է անաղմուկ վերացնել փառքի անկյունները, որոնց դեմ վերջինս վաղուց է պատերազմ վարում։
Այլ «հաճելի բոնուսներ» էլ կան նիկոլենց համար, բայց չերկարացնեմ…

Հ.Գ. Չեմ զարմանա, եթե պարզվի, որ փակման ենթակա են հիմնականում այն դպրոցները, որոնց տնօրենները ՔՊ-ի հետ աֆիլացված մարդիկ չեն, կամ որոնք նիկոլենց տեսակետից «ըմբոստ» գյուղերում են»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել