Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:07 23-02-2026

Զովունիում կրակnցներից սպանվածը հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է

Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Այս մասին հայտնում է armlur.am-ը։

Այդ օրը, ժամը 23:50-ի մոտ, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։

Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։

Նա ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։ Հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։

Shamshyan.com-ը հայտնել է, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռուբեն Գ.-ն։ Նա ծանր հրազենային վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որը ստացել էր փետրվարի 16-ին Զովունի գյուղում կրակոցների ժամանակ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել