copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 17:30 22-02-2026

Եվրոպացիները չեն մասնակցել Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին. Պեսկով

Եվրոպացիները չեն մասնակցել Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին, բայց հետո հանդիպել են ուկրաինական պատվիրակության հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այնտեղ էլ հետո ուկրաինացիները հանդիպել են նրանց (եվրոպացիների-խմբ.), ճեպազրույց են անցկացրել նրանց հետ։ Բայց բանակցություններին նրանք չեն մասնակցել», - ասել է Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ՝ անդրադառնալով Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակ Ժնևում Եվրոպայի ներկայացուցիչների ներկայությանը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել է մոտ ապագայում նոր հանդիպման մասին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի