copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:57 20-02-2026

Արտառոց միջադեպ Գյումրիում․ 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի

Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով ՝ հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ․Մ․-ն ՝ մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով։ Նրան վիրահատության են ենթարկել, վիճակը գնահատվում է կայուն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված