copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 23:10 20-02-2026

Պուտինին զեկուցել են Ժնևի բանակցությունների արդյունքների մասին

ՌԴ նախագահի օգնական, ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը Անվտանգության խորհրդի մշտական անդամների խորհրդակցության ժամանակ դռնփակ ռեժիմով զեկուցել են Ժնևի բանակցությունների արդյունքների մասին։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Մեդինսկին և Կոստյուկովը, որոնք մասնակցել են Ժնևում կայացած եռակողմ բանակցություններին։

Պետության ղեկավարը ռուսական պատվիրակության անդամներին խնդրել է պատմել, թե ինչի շուրջ է հաջողվել պայմանավորվել, և խոսքը փոխանցել է Մեդինսկուն։ Այնուհետև խորհրդակցությունն անցել է դռնփակ ռեժիմի։
Ժնևում փետրվարի 17-18-ը կայացել են Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցությունները ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշել էր, որ քննարկումները եղել են ծանր, բայց գործնական։ Մեդինսկին նաև ազդարարել էր մոտ ժամանակներս սպասվող նոր հանդիպման մասին։

Բանակցային խմբում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Բացի այդ, նա նշել է ընդունող կողմի աշխատանքը՝ մատնանշելով, որ Շվեյցարիան անթերի էր կազմակերպել ռուսական պատվիրակության այցն ու աշխատանքը Ժնևում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում