Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 21:36 19-02-2026

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար. Իվետա Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի ընկերներ, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար։

Գագիկ Ծառուկյանի հանրային «Նոյյան Տապան» ձևավորելու գաղափարը, որը կմեկտեղի առողջ ու հետաքրքիր բոլոր գաղափարները, որտեղ ամեն կարող ու աշխատանքի պատրաստ մարդ կգտնի իր արժանավայել տեղը, մեծ հետաքրքրություն է առաջացրել, և բազմաթիվ ուժեր, անհատներ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ Հայաստանից և սփյուռքից ողջունել են այն ու պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքի։

Ես լիազորված եմ Գագիկ Ծառուկյանի անունից շնորհակալություն հայտնելու բոլոր արձագանքների հեղինակներին։ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է հանդիպելու և քննարկելու բոլոր առաջարկները։

Պարոն Ծառուկյանը հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ նախաձեռնությանը դրականորեն արձագանքած և համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնող անձերից և ուժերից որևէ մեկը չի բարձրացրել նախընտրական ցուցակում տեղի կամ կազմի հարց։ Սա իսկապես գնահատելի է։

Մեր սկզբունքն է. կարևորը պետությունն է, ոչ թե պաշտոնը, կարևորը մանդատը չէ, այլ՝ աշխատանքի արդյունքը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել