Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 18-02-2026

Նիկոլը թող մեղավոր զգա. ինքն ա գերիներին փուռը տվել. հարցում

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են կեղծ մեղադրանքների համար մնալ Բաքվի բանտում։ Նրանցից մի մասին Բաքվի ռազմական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել, որոշներին էլ` 20 տարվա ազատազրկման։

Շատերը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը, որ համապատասխան ու բավարար քայլեր չեն ձեռնարկում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, որոշներն էլ պնդում են, որ ողջ հանրությունն է մեղավոր։

Oragir. News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դուք Ձեզ մեղավոր զգո՞ւմ եք, որ Արցախի ղեկավարները Բաքվում երկարաժամկետ և ցմահ ազատազրկման են դատապարտվել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մեղավոր պիտի զգա իշխանությունը, որոշներն էլ ասացին, որ մեղավոր զգում են, սակայն ոչինչ չեն կարող անել։

«Ոչ, իրենք են մեղավոր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գերիներն արդար են։ «Իրանք արդար մարդիկ են, պետք ա սխալ չդատապարտվեն: Ոնց մեղավոր չեմ զգում իրանք մեր հայ ազգից են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մեղավոր զգա։ «Նիկոլը թող մեղավոր զգա,ինքն ա փուռը տվել դրանց: Ես խի պիտի մեղավոր զգամ, կարող ա կառավարության աշխատող եմ»,- ասաց նա։

«Արցախից եմ, բայց մեղավոր չեմ զգում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին