ԻնստաNews 5 ամիս առաջ - 18:00 15-02-2026

ԻՆՍՏԱ NEWS. Նենսին՝ երաժշտական կարիերայի, հայրիկի դեմ լինելու, անձնական կյանքի մասին

Այսօր ԻՆՍՏԱ NEWS-ի հյուրը Նենսին է՝ երգչուհի, որը գրավել է շատերի սրտերը իր երաժշտական կատարումներով և սոցիալական հարթակներում ակտիվ ներկայությամբ։

Նենսին հանրությանը ճանաչելի դարձավ հենց սոցիալական ցանցերի միջոցով․ նրա կատարումները արագ տարածվեցին, իսկ ձայնն ու ոճը գտան իրենց լսարանը։ Սակայն նրա ճանապարհը հեշտ չի եղել։ Երգչուհին խոստովանում է, որ սկզբնական շրջանում հայրը այնքան էլ կողմ չի եղել, որ նա զբաղվի երգով։

Ժամանակի ընթացքում, սակայն, ամեն ինչ փոխվել է։ Այսօր Նենսին ոչ միայն շարունակում է իր ստեղծագործական ճանապարհը, այլև հայրիկի հետ միասին բացել է սեփական երգի ստուդիան՝ ապացուցելով, որ երբ կա հավատ և աջակցություն, հնարավոր է հաղթահարել ցանկացած սկզբնական անհամաձայնություն։

Նենսին նախընտրում է չհանրայնացնել անձնական թեմաները՝ վստահ լինելով, որ ամեն ինչ չպետք է դառնա հանրային քննարկման առարկա։ Երգչուհին հատուկ ընդգծում է, որ շնորհակալ է իր ընտանիքին մշտական աջակցության համար։

Ըստ նրա՝ ընտանիքի ուժն ու վստահությունն են եղել այն հիմքը, որի վրա կառուցվել է իր ստեղծագործական ուղին։ Այսպիսին է մեր այսօրվա հյուրը՝ Նենսին․ նպատակասլաց, համառ երիտասարդ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից