Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 10:51 15-02-2026

Շիրակի մարզում 52-ամյա տղամարդը խմած մուտք է գործել «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոն, հնչեցրել հայհոյանքներ

Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում․ 52-ամյա տղամարդը ալկոհոլ օգտագործած վիճակում մուտք է գործել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոն, հնչեցրել հայհոյանքներ և խաթարել կենտրոնի բնականոն աշխատանքը

Փետրվարի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի «Վիվասել»-ի գրասենյակում անծանոթ անձը իրեր է կոտրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Պ․-ն ժամը 11։20-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում մուտք է գործել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոն, որտեղ բացահայտ արհամարական վերաբերմունք ցուցաբերելով, 10-15 րոպե տևողությամբ հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով խաթարել է նշված հիմնարկի բնականոն աշխատանքը և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից Սուրեն Պ․-ն իր բնակարանից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ