copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:30 14-02-2026

Թալանել են գյումրեցի մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի աղջկա տունը

Oragir.News-ի տեղեկություններով` թալանել են գյումրեցի մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի աղջկա` Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի բնակարանը։ Գողացել են թանկարժեք զարդեր, այլ իրեր։




Նշենք, որ police.am կայքում հայտարարություն տարածվեց, որ Շիրակի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են Գյումրի քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բնակարանում կատարված գողությունը։

«Բնակարանային գողության այս դեպքը Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են փետրվարի 5-ին։ Այս դեպքում հանցանքը կատարվել էր հունվարի 29-ին։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ առավոտյան 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Գյումրիի Կիրակոսյան փողոցում գտնվող բնակարանի դուռը և գողացել ոսկյա զարդեր, ժամացույցներ ու 1900 եվրո։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։

Շիրակի քրեական ոստիկանների և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 50-ամյա և մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 36-ամյա երկու տղամարդիկ։ Պարզվեց նաև, որ նրանք դեպքի վայր են ժամանել 50-ամյա տղամարդու վարած «Նիսան» մակնիշի մեքենայով։

Փետրվարի 5-ին 50-ամյա արևշատցին հայտնաբերվեց, ձերբակալվեց, իսկ փետրվարի 7-ին մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի իր տանը ձերբակալվեց նաև 36-ամյա տղամարդը։

Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը

Ձեզ գուցե հետաքրքրի