copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 19:10 14-02-2026

Կեղծ WhatsApp, կեղծ ԱԱԾ, իրական գումարների կորուստ․ խարդախների թիրախում նախկին պաշտոնյան է

Վերջին շրջանում ակտիվացել են խարդախ սխեմաներ, որոնք իրականացվում են WhatsApp-ի և այլ մեսենջերների միջոցով։ Օրերս մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր, որ նոր ալիք է սկսվում։

«Ուշադրություն, նորից ալիք է սկսվել․ հայտնի մարդկանց կեղծված Վոթզափներով գրում են, թե բա ԱԱԾ-ն քեզնով է հետաքրքրված։ Հետո կեղծ ԱԱԾ աշխատակից է զանգում, տարբեր եղանակներով համոզում գումարները հատուկ հաշվի փոխանցել։ Սրա մասին մի քանի անգամ զգուշացրել եմ։ Թվում էր, թե մարել է, բայց նոր ալիք է սկսվել։ Աշխատում են ոլորտներով»,- գրել է մեդիափորձագետը։

Oragir.News-ի տեղեկություններով այսպիսի մի տհաճ իրավիճակում է հայտնվել 2017 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, ժամանակին ՀՀԿ-ամերձ Աննա Ստեփանյանը, ով ներկայումս «Երևակ» կրթահամալիրի հիմնադիր տնօրենն է։

Նրա անունով կեղծ WhatsApp հաշիվ է բացվել և նրա անունից հաղղորդագրություններ են ուղարկվել դպրոցների տնօրենների, որում իբրև Աննա Ստեփանյանը տեղեկացնում է, որ իրենց մասին հայտնել է ԱԱԾ-ին։

Հաղորդագրությունից հետո հաջորդել է զանգ։ Զանգահարողները խոսել են ռուսերեն, ներկայացնում են իրենց որպես ԱԱԾ աշխատակիցներ և այս դասական օրինակով, վախի և շտապողականության մթնոլորտ ստեղծելով՝ խարդախները ստիպել են մարդկանց գործել առանց ստուգելու տեղեկատվության իսկությունը։ Արդյունքում, տրամադրված տվյալների միջոցով քարտերից հափշտակվել են գումարներ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Աննա Ստեփանյանից։ Կապ հաստատեցինք «Երևակ» կրթահամալիր, աշխատակիցը հրաժարվեց մեզ փոխանցել հիմնադիր տնօրեն Աննա Ստեփանյանի հեռախոսահամարը, սակայն խոստացավ նրան փոխանցել մեր խմբագրության հեռախոսահամարը, որպեսզի Աննա Ստեփանյանը մեզ հետ կապ հաստատի։ Սակայն մենք այդպես էլ նրանից զանգ չստացանք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին