Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:00 13-02-2026

Հաշմանդամ քաղաքացուն իրավապահները ծեծել են, գցել անձրևաջրերի մեջ

Քաղաքացի Տիգրան Ստեփանյանը բռնության է ենթարկվել իրավապահների կողմից։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ «Ակբա բանկի» մոտակայքում գտնվող քննչական բաժնի տարածքում։

Տիգրանը պատմում է, որ գործով տուժող է, և այդ օրն իրեն կանչել էին՝ մեկ ամսից ավելի պահված մեքենան վերադարձնելու համար։

Տիգրան Ստեփանյանը պատմում է, որ հարձակակողները հինգ-վեց հոգի են եղել, և ինչպես ինքն է նկարագրում՝ գցել են գետնին, իր խոսքով՝ տշելով մոտ 150 մետր տարել, նետել անձրևաջրերի մեջ և շարունակել հարվածել։

Քաղաքացու պնդմամբ՝ տարածքում առկա են տեսախցիկներ, որոնք տեղադրված են ոչ միայն բանկի, այլև մոտակա տների վրա։

Տիգրան Ստեփանյանը նշում է, որ ունի մարմնական վնասվածքների հետքեր, սակայն դեռևս դատաբժշկական փորձաքննություն չի անցել։ Ըստ նրա՝ թեև հագուստը պատռված ու արյունոտ է եղել, բայց ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ