copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 19:15 13-02-2026

Հայաստանի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքը հանձնելը օրակարգային է դարձել Փաշինյանի «խաղաղության» արդյունքում

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Չգիտեմ, այն անհավանական արտահայտությունը, որ օրերս հնչեց Նիկոլ Փաշինյանի բերանից միայն ի՞մ ականջն է ծակել։

Փաշինյանն ասում է. «Աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ Հայաստանը 99 տարի որպես ինքնիշխան, անկախ պետություն գոյություն է ունենալու»։ Ինչ ասեմ։ Նախ՝ նման «երաշխիք» իրեն ոչ ոք չի տվել։ Դա իր երևակայության արգասիքն է։

Բայց անկախ նրանից Փաշինյանը ինչ է հասկացել, այս հայտարարությունը ապացույցն է Հայաստանի ցավալի ու խղճուկ կագավիճակի, որին մեզ հասցրել է այս իշխանությունը։ Այս հայտարարությունը նաեւ մատնում է օր ու գիշեր խաղաղության ու ինքնիշխանության մասին խոսացող Փաշինյանի իրական մտքերը. ենթագիտակցությունն ընդունում է ու իրենից անկախ բարձրաձայն հայտարարում, որ իրականում իրենք Հայաստանը հասցրել են այն վիաճկին, որ կասկածի տակ է նույնիսկ Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն, եւ ինչ-որ երրորդ կողմ պետք է «ասի» որ Հայաստանը ինչ-որ ժամկետով կարող է գոյություն ունենալ։ Ինչ է սա, եթե ոչ՝ խղճալի վիճակ։

Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում՝ ընթացիկ, հետո՝ սառեցված կոնֆլիկի պայմաններում Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առեւտրի առարկա չի եղել։ Քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը։

Հայաստանի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքը այլոց հանձնելու այլընտրանքը օրակարգային է դարձել Փաշինյանի բերած «խաղաղության» արդյունքում։ Ընդ որում՝ այդ գոյության իրավունքն էլ ժամկետով է։ Ու սա ներկայացվոմ է որպես ձեռբերում։

Փաստորեն կարող էր ավելի վատ լինել՝ ենթադրենք 50 տարվա գոյության խոստման դիմաց զիջեինք Սյունիքի միջանցքը։ Կամ միգուցե եւս մի 20 տարի ավելանա մեր երկրի «գոյության հնարավորությանը»՝ մի կտոր էլ Տավուշից զիջելու հաշվին։

Դիվանագիտական ու քաղաքական ֆիասկոները այլեւս չեն զարմացնում։ Անկեղծորեն զարմացնում է այս բարձրաձայն խոստովանությունը որ խաղաղություն իրականում չկա, կա վտանգ, որ Հայաստանը կարող է գոյություն չունենալ։

Եվ դա, անկախ իրականում չտրված որեւէ երրորդ կողմի խոստման, այս իշխանության չգնալու պարագայում շատ շոշափելի վտանգ է։ Այնքան շոշափելի, որ նույնիսկ իրենք են խոստովանում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել