Արտաքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:15 12-02-2026

Եվրոպական շատ երկրներ ո՛չ դիրքորոշում ունեն Վրաստանի նկատմամբ, ո՛չ էլ վերաբերմունք. Խորվաթիայի նախագահ

Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչի հայտարարությամբ՝ Եվրամիությունում միայն Խորվաթիան չէ, որ դրական վերաբերմունք ունի Վրաստանի նկատմամբ:

Զորան Միլանովիչի խոսքով՝ եվրոպական շատ երկրներ ընդհանրապես ո՛չ դիրքորոշում ունեն Վրաստանի նկատմամբ, ո՛չ էլ վերաբերմունք:

«Ես չեմ կարող համաձայնվել, թե Խորվաթիան դրական, իսկ բոլոր եվրոպական երկրները բացասական են տրամադրված Վրաստանի հանդեպ: Եվրոպացի շատ խաղացողներ ընդհանրապես դիրքորոշում չունեն, վերաբերմունք չունեն, և նրանք հիանալի են զգում իրենց հարմարավետության գոտում: Նրանք ունեն օպորտունիստական վերաբերմունք: Իրենց այստեղ քայլեր պետք չեն, կան ռեսուրսներ, որպեսզի նրանք հասկանան, և խոսքը չի վերաբերում, թե նրանց ագրեսիվ դարձնենք, ուղղակի ցույց տանք մյուս եվրոպական երկրներին, որ Եվրամիությունը միասնական դիրքորոշում չունի, շատերը Եվրամիությունում ամուր դիրքորոշումներ չունեն»,- հայտարարել է Խորվաթիայի նախագահը:

Տեսանյութ:

Նյութը՝ Թբիլիսիում Oragir.News-ի թղթակցի

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը