Ըստ էության 5 ամիս առաջ - 21:30 12-02-2026

Ըստ էության․ Հարգելի գանգրահեր ավանակներ, թալանել եք երկիրը` պիտի պատասխան տաք․ Արշակ Սադոյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանին։

Նրա հետ խոսել ենք հավերժ ընդդիմություն լինելու, փողոցային պայքարով ընդդիմության իշխանության գալու, Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության ճիշտ լինելու, իր խոսքերով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մազութը լափելու, Արցախյան հակամարտության հարցը ի սկզբանե սխալ լինելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության, խորհրդային տարիները կարոտելու, 96-ին Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Վազգեն Մանուկյանի ընտրվելու դեպքում Հայաստանի զարգացման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով մազութը վաճառելու հետևանքով էլեկտրաէներգիա չունենալուն՝ Սադոյանը նշեց․ «Հարգելի՛ գանգրահեր ավանակներ, թալանել եք երկիրը, պիտի պատասխան տաք»։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականություն չի վարում, այլ վարում է իմիտացիոն խայտառակ աթոռապաշտության քաղաքականություն։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է