copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 15:29 12-02-2026

Զելենսկին հերքել է փետրվարի 24-ին ընտրություններ նշանակելու մասին լուրը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջին անգամ է լսում փետրվարի 24-ին նախագահական ընտրությունների և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի ամսաթիվ հայտարարելու մտադրության մասին։ Նա նշել է, որ այդ մասին տեղեկացել է Financial Times-ի հրապարակումից։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է ընտրությունների, սակայն դրանք կարող են անցկացվել միայն անհրաժեշտ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում։ Նրա խոսքով՝ փետրվարի 24-ը խորհրդանշական և ծանր օր է երկրի համար, և այդ օրը նման հայտարարություն անելը տեղին չէ։

Financial Times-ը գրել էր, թե Թրամփի վարչակազմը կոչ է անում հնարավորինս շուտ անցկացնել ընտրություններ։ Ըստ հրապարակման՝ Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել մինչև մայիսի 15-ը, սակայն մի շարք փորձագետներ այդ ժամկետը անիրատեսական են համարում ռազմական դրության պայմաններում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը