Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 16:49 11-02-2026

Երևանում վարելն արդեն վտանգավոր է․ հերթական փողոցը՝ ահռելի փոսերի մեջ

Երևանում վարելը արդեն վտանգավոր է․ տարբեր փողոցներում առաջացած փոսերի մասին անդադար ստացվող ահազանգերին զուգահեռ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երևանում Սևանի փողոցը ևս պատվել է ահռելի փոսերով։

Նշենք, որ վերջին օրերին Երևանում փոսերը ավելանում են ժամ առ ժամ և արդեն դարձել են լուրջ գլխացավանք թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Քաղաքի տարբեր վարչական շրջաններում կարելի է հանդիպել ճանապարհահատվածների, որտեղ ասֆալտը բառացիորեն քանդված է, իսկ ահռելի փոսերը ոչ միայն անհարմարություն են ստեղծում, այլև իրական վտանգ ներկայացնում երթևեկության անվտանգության համար։ Երբեմն էլ վնասում են մեքենաների անվահեծաններն ու անվադողերը՝ առաջացնելով լրացուցիչ ծախսեր վարորդների համար։


Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
21:43 Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր ոճային ֆոտոշարք են հրապարակել