Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:46 10-02-2026

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը․ արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը։ Արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության քայքայում չի լինելու։ Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով։ Սահմանազատման հանձնաժողովները հեռահար աշխատում են։

Ադրբեջանով դեպի ՀՀ երկաթուղային կապն անխոչընդոտ գործում է։ Շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը ևս բաց է։

Տպավորություն ունեմ, որ բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը։ Մեր տնտեսվարողները պետք է մտածեն»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված