copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 21:24 10-02-2026

Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը

Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ պատասխանելով տարածաշրջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին հարցին։

Բաղային նշել է, որ Իրանն իր դիրքորոշումը ժամանակին հասցնում է Հայաստանի և Ադրբեջանի ուշադրությանը՝ անկախ նրանից, թե ով և երբ է այցելում այդ երկրներ։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանն աջակցում է հարևան երկրների միջև կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգել տարածաշրջանի սահմանները։ Բաղային ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են այս հարցերի վերաբերյալ Իրանի մոտեցումների և մտահոգությունների մասին։ Մենք ակնկալում ենք, որ ցանկացած որոշում կայացնելիս այդ նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում