copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 20:54 09-02-2026

Միացյալ Նահանգները պատժամիջոցները խախտած նավթատար է կալանել Հնդկական օվկիանոսում

ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել և ստուգման են ենթարկել նավթատար նավ, որը ենթադրաբար խախտել է վառելիքի տեղափոխման արգելքի պատժամիջոցները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարությունում։

«Զինված ուժերը գիշերն առանց միջադեպերի իրականացրել են Aquila II նավի ստուգում և կասեցում՝ INDOPACOM պատասխանատվության գոտում։ Այն նավարկում էր՝ խախտելով Կարիբյան ավազանում պատժամիջոցների ներքո գտնվող նավերի վերաբերյալ նախագահ Թրամփի սահմանած կարանտինը»,- նշվում է հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ ամերիկացի զինվորականները նավը հետապնդել են Կարիբյան ավազանից մինչև Հնդկական օվկիանոս։