copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:12 09-02-2026

Հայաստանում առավել հաճախ հանցագործություններ են կատարում 30-49 տարեկանները. հատկապես՝ տղամարդիկ

2024 թվականին Հայաստանում ամենաշատը հանցագործություններ են կատարել 30-49 տարեկանները՝ 7287 մարդ, որոնցից 540-ը՝ կանայք, 6747-ը՝ տղամարդիկ: Սա և՛ կանանց, և տղամարդկանց տարիքային բոլոր խմբերի մեջ ամենաբարձր ցուցանիշն է:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում 2024 թվականին հանցագործություն է կատարել 1071 կին ու 13519 տղամարդ: Ցուցանիշը չի ներառում մինչև 14 տարեկաններին: 2024-ին Հայաստանում դատապարտվածների թիվն ավելացել է նախորդ տարվա համեմատ. հանցագործություն կատարելու համար 2024-ին քրեական պատասխանատվության է ենթարկվել 14 հազար 590 մարդ, ավելի շատ՝ քան 2023-ին՝ 11 հազար 796 մարդ:

Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար 2024-ին քրեական պատասխանատվության է ենթարկվել 1169 մարդ, ամենաքիչը՝ սպանության փորձի համար՝ 2 մարդ: Իսկ այլ հանցագործությունների համար, որոնց տեսակը չի նշվում, քրեական պատասխանատվության է ենթարկվել 10 հազար 281 մարդ (ընդհանուր թվի մեծ մասը):

Հանցագործությունների ու դատապարտվածության ցուցանիշից անմասն չեն մնում նաև անչափահասները: 2024-ին քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը նույնպես ավելի մեծ է՝ նախորդ տարվա համեմատ. 282 անչափահաս քրեական պատասխանատվության է ենթարկվել 2023-ին, 324-ը՝ 2024-ին:

Անչափահասներն ամենահաճախը պատասխանատվության են ենթարկվել գողության համար (73 մարդ), առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար (38 մարդ) և այլ հանցագործությունների համար, որոնց տեսակը չի նշվում: Սպանության ու կողոպուտի համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 1-ական անչափահաս տղա: 2024-ին դատապարտվածներից միայն 2 տոկոսը կանայք են:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել