copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:15 09-02-2026

Land Rover-ը վրաերթի է ենթարկել Թալինի ճանշինի աշխատակցին․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները վիրավորին տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Արդյոք վրաերթի ենթարկվածը Թալինի ճանշինին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդն է, թե ուղևորը, դա նույնպես պարզվում է։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը