copy image url
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 14:46 08-02-2026

Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարային անջատումը

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս պայմաններում այսօր ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղի «Սեւան» էլ.ցանցի մասնագետները Սեմյոնովկա բնակավայրի բարձրադիր լեռներում վերացնում են Ծովագյուղ 35/6 կՎ ենթակայանից սնվող 6 կՎ օդային գծի վթարային անջատումը, որն իրականացնում է մի շարք ռազմավարական կառույցների էլեկտրասնուցումը։

Շնորհակալություն եմ հայտնում մեր մասնագիտական ստորաբաժանումներին եւ հերթապահ խմբերին՝ անբասիր ու հանձնառու աշխատանքի համար՝ անկախ ժամից եւ եղանակային պայմաններից»։

Ամենից շատ դիտված