copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 18:13 07-02-2026

Փաշինյանի թիմի ներսում արգելված է մեր արևելյան ու արևմտյան հարևանի մասին թթու խոսք ասել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին իմ հարյուրավոր գրություններում, սյունակներում, զրույցներում երբեք չեմ քննադատել թրքամետության, ադրբեջանասիրության, էլ չասած՝ Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու և դավաճանության մեջ:
Որպես ՀՀ քաղաքացի և լրագրող պարոն Փաշինյանին ու նրա քարոզչական թիմին քննադատել ու մեղադրել եմ պոպուլիզմի և պոպուլիզմը արտաքին քաղաքականություն տանելու մեջ, ինչը մեզ բերել է աղետ:

Այս լուսանկարը մինչև այսօր դրված է վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթի կայքում:
Սա հպարտ քաղաքացու անձնագիրն է՝ ՀՀ-ով, ԼՂԻՄ-ով ու ազատագրված/վերահսկվող/գրավյալ տարածքներով: Սա «Արցախը Հայաստան է ու վերջ»-ի վերջն է:

Այս պատկերը ես հիշեցի, երբ երեկ մեր արդարադատության նախարարը պարզ տեքստով հայտարարեց, որ նոր Սահմանադրությունը արտահայտելու է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այն է՝ Սահմանադրության նոր տեքստից հանվելու են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն ու Թուրքիային գրգռող հատվածը:

Այո՛, մենք չենք սկսել պատերազմը Ադրբեջանի դեմ, բայց պարոն Փաշինյանն ու թիմը իր անպատասխանատու, պոպուլիստական քայլերով վիժեցրել է բանակցային գործընթացն ու Ադրբեջանին տվել լեգիտիմ իրավունք պատերազմով լուծել Արցախի հակամարտությունը:
Բայց իմ այս գրությունը մեկ այլ կարևոր բանի մասին է: Եթե 2020-ի սկզբին Փաշինյանն ու թիմը Ադրբեջանի գլխին ճոճում էին հպարտ քաղաքացու աձնագիրն ու Մյունխենյան վեց կետանոց արկածախնդրությունը, այսօր թիմի ներսում արգելված է մեր արևելյան ու արևմտյան հարևանի մասին թթու խոսք ասել: Մի նախարար ունենք, որ գրեթե Ադրբեջանի տնտեսական խոսնակի դեր է ստանձնել:

Այսօր պարոն Փաշինյանի թիմը ջերմեռանդությամբ լծվել է մի նոր, մեր մեկ այլ վտանգավոր հարևանի՝ Ռուսաստանի դեմ հակաքարոզչությամբ: Ու կրկին ներքաղաքական հարցեր լուծելն է:
Այս ամենը կարող է Հայաստանի համար շատ ցավալի հետևանքներ ունենալ:
Առաջարկում եմ կարդալ Ռուբեն Դարբինյանի «Ռուսական վտանգը» գրքույկը, որ մաս մաս տպվել է ՀՅԴ Յառաջ օրաթերթում:

Այս մասին գրառում է կատարել լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը