Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 19:04 05-02-2026

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշարձան և ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ:

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Այսօր Սիմոնյանին ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Այցի շրջանակում նախատեսվում է, որ Սիմոնյանը հանդիպում կունենա նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոի հետ։

Ամենից շատ դիտված