copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:25 05-02-2026

Գործադիրը սահմանեց 2026-ին Սևանա լճում ձկան որսի չափաքանակները

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 5–ին, սահմանեց 2026–ի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։

Նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ յուրաքանչյուր տարի իրականացվում է Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչի արդյունքում առաջարկում է արդյունագործական որսի չափաքանակ:

Փոխնախարարը նշեց, որ որոշման համար հիմք է հանդիսացել գիտական կենտրոնի կողմից 2025 թվականին Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքում ներկայացված հաշվետվությունը, որտեղ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Գիտական կենտրոնը 2026 թվականի համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։

«2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, որսի իրականացման ժամկետը սահմանվում է սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը»,- ասաց Մկրտչյանը:

Ուսումնասիրության արդյունքում նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թվականի նոյեմբերի 20-ից 2027 թվականի փետրվարի 1-ը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում