Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 20:24 03-02-2026

ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք է. Զելենսկի

Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ և իրավաբանորեն ամրագրված միջազգային մակարդակով, իսկ դրանց առանցքային բաղադրիչներից մեկը երկրի լիիրավ անդամակցությունն է Եվրոպական միությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ, իրավաբանորեն ամրագրված միջազգային մակարդակով։ Հակառակ դեպքում չի կարելի խոսել այն մասին, որ պատերազմն ավարտված է»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները չեն կարող սահմանափակվել միայն ռազմական օգնությամբ։

«Խոսքը երկարաժամկետ համակարգի ստեղծման մասին է, որը կկանխի Ռուսաստանի ագրեսիան և անհնար կդարձնի լայնամասշտաբ ներխուժման կրկնությունը»,– նշել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ այդ համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է Եվրամիությանը։

«Հենց ԵՄ-ն է, որ երկարաժամկետ հեռանկարում կարող է ապահովել արտաքին սպառնալիքներից հուսալի քաղաքական, տնտեսական և իրավական պաշտպանություն»,– ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել