copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 09:38 03-02-2026

Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայր Աթոռում մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում․ ինչպես անել, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայում նշանակված Եպիսկոպոսաց ժողովը չխափանվի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ ուժով եւ 10 տիրադավներով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոս եւ մեկ քահանա։

Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալույծ հռչակված Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հոգեւոր թեւը մանրամասներ չի հայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, քանի որ տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն շարունակում է բիրտ ճնշումները, ընդհուպ՝ Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին