copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 07:30 03-02-2026

Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր.Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե մարդիկ հիփոթեքով տներ են գնում, շատ վարկ են վերցնում՝ իրողությունը ներկայացնելով իբրև ձեռքբերում։ Իրականում այդ պատկերը մտահոգիչ է։ Ինչու, որովհետև ՀՀ Վիճակագրական կոմիտեի դեկտեմբերի տվյալներով տնային տնտեսություններին տրվող վարկերը ավելացել են՝ սպառողական և հիպոթեքային վարկերի համապատասխանաբար 31.1% և 26.3%-ով։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ ՀՀ քաղաքացիների կողմից սպառողական և հիփոթեքային վարկերի աճի տեմպը անհանգստացնող է, քանի որ այդ աճը շարունակում է էականորեն գերազանցել քաղաքացիների եկամուտների աճին։ Այսինքն՝ բնակչության եկամուտները՝ աշխատավարձը, դրամական փոխանցումները և այլ իրական ունեցվածքը, այդ ընթացքում չեն աճել համապատասխան թվերով։ Բայց միևնույն է՝ մարդիկ վարկեր են վերցնում։

Այսինքն՝ եկամուտների համեմատ վարկերի զգալի տարբերությունը խոսում է այն մասին, որ մարդիկ վարկերի տակ կքում են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում