Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:30 30-01-2026

Մատուռի վերածված Սուրբ Սարգիս եկեղեցին Վրաստանի հայերի համար սրբատեղի է դարձել

Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում այսօր հավատավոր հայերը նշել են Սուրբ Սարգսի բարեխոսության տոնը:

Ուխտավորները քայլերթ են իրականացրել դեպի Սուրբ Սարգսի անունը կրող մատուռ, որը նախկինում եղել է եկեղեցի:

Մատուռում հոգևոր ծառայություն մատուցող քահանան Oragir.News-ի հետ զրույցում պատմում է սրբատեղիի վերածված վայրի պատմությունը:

«Որպես Թիֆլիսի ամենահին եկեղեցիներից մեկը՝ հիշատակվոււմ է Սուրբ Սարգիսը, որը կառուցվել է 1737 թվականին, բայց սովետական տարիներին՝ 1930-ական թվականներին, քաղաքական պատճառներով եկեղեցին քանդվել է՝ դառնալով բնակելի շենք, բայց չի դադարել լինել հայ ժողովրդի համար սրբավայր, որպես խոնարհումի սուրբ վայր, որպես Սուրբ Սարգիս անունը կրող մատուռ»,- նշում է նա:

Այժմ տաճարը վերածվել է բնակարանի, որտեղ ապրում է ազգությամբ եզդի ընտանիք, որն իր պարտքն է համարում պահպանել սրբավայրը:

Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում բնակարանի վերածված մատուռում ապրող 88-ամյա եզդի կինը օրհնում է Սուրբ Սարգսի բարեխոսության տոնի առթիվ, պատմում, որ ծնվել և ապրում է այդ շենքում, որը նախկինում եկեղեցի է եղել, իսկ այժմ՝ ուխտատեղի, որը միշտ բաց է հավատավորների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել