copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 20:54 29-01-2026

Ինչ խնդրի առաջ են հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը». քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ինչ խնդրի առաջ է հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»: Դրանց անվանենք պայմանական ՔՊ:

Պայմանական ՔՊ-ն հասկանում է, որ իրենք վերարտադրվոլու համար ունեն երկու տարբերակ.
հնարավորինչ քիչ մարդ մասնակցի ընտրություններին, որի արդյունքում ՔՊ-ն վերարտադրվելու շանս կարող է ստանալ,

բոլորից զզվել ենք» էլեկտորատի ձայների մի մասը, եթե, այնուամենայնիվ, մասնակցեն ընտրություններին, հետագայում գումարվի ՔՊ-ին:

Այս ընթացքում նման պրոքսի նախաձեռնություններ պետք է գեներացվեն: Դրանցից մեկն արդեն ստեղծվել է՝ «Բոլորին Դեմ Եմ» անվանումով, արհեստական տրամաբանությամբ:

2018 թվականից այս կողմ «Կայուն Մեծամասնության» հոդվածը չի գործել, որովհետև ՔՊ-ն ընտրությունների արդյունքում է այդ կայուն մեծամասնությունը ստացել: Այսինքն, 2018-ից ի վեր, այդ մեխանիզմը որևէ ազդեցություն չի ունեցել: Դա չէ մեր այսօրվա վիճակի պատճառը: Մյուս թեզը, որ ընտրական շեմը իջեցնել 1 տոկոսի, անիմաստ պահանջ է, որի մասին խոսելն ավելորդ է:

Այսինքն, բացարաձակապես բացակայում է երկրի առջև ծառացած մարտահրավերների որևէ լուծման ակնարկ: Գործ ունենք որ քաղաքական, ոչ այժեական, անտրամաբանական նախաձեռնության հետ:

Սակայն, այդ նախընտրական «ծրագրի» ամբողջ իմաստն այն է, որ, ըստ հեղինակների, ԱԺ անցած որևէ ուժ, եթե համաձայնվի այդ պահանջներին, նրա հետ կոալիցիա կկազմեն, եթե իրենց հնարավոր ձայների պահանջն առաջանա: Ինչն է խանգարում պայմանական ՔՊ-ին այդ անիմաստ պահանջներն ընդունել ու վերարտադրվել, բնականաբար՝ ոչինչ:

Մանիպուլյացիան չափազանց պարզունակ է, սակայն որքան պարզունակ, այնքան որոշ մարդկանց համար գրավիչ ու «հասկանալի»:

Նման այլ պրոքսի նախաձեռնություններ ևս պետք է սպասել մոտ ժամանակներս»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին