copy image url
Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 18:53 29-01-2026

Իրանի փլուզումը քաոսի կհանգեցնի. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Իրանի փլուզումը կարող է լայնածավալ աղետի և քաոսի հանգեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում, իսկ ապակայունացման հետևանքները կազդեն տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայուն պետություններ և իրական խաղաղություն կառուցելու, հետագա արմատականացումը կանխելու, մշակութային բազմազանությունը պահպանելու և ազգային փոքրամասնությունները պաշտպանելու համար կարևոր է ապահովել Իրանի և Սիրիայի կայունությունն ու համահունչ զարգացումը:

«Այս պետությունների փլուզումը կհանգեցնի քաոսի տարածաշրջանից շատ ավելի հեռու՝ հրահրելով ինքնորոշման շարժումների նոր ալիքներ և ազգային սահմանների անխուսափելի վերանայում: Նման սցենարում մենք ոչ թե խոսելու ենք փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այլ գոյություն ունեցող պետությունների փլուզումը կանխելու մասին»,– նշել է Գևորգյանը։

Ըստ նրա` Մերձավոր Արևելքին առնչվող որոշ կարևոր որոշումներ կկայացվեն դրանից դուրս, բայց հետևանքների հետ ստիպված կլինեն ապրել ավելի լայն տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները:

«Ահա թե ինչու մենք պետք է իրավիճակը գնահատենք առավելագույնս իրատեսորեն և ձեռնարկենք ամենազգույշ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու համար»,– ընդգծել է Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում