copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:54 28-01-2026

Հայոց պատերազմը չի ավարտվել, ամեն ինչ դեռ առջևում է. իրական խաղաղությունը պետք է վաստակել

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայկական բանակի օրվա առթիվ ասելիք շատ կա, բայց ուզում եմ մեջբերել դեռևս 2010 թ. նոյեմբերի 26-ին «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ» երկլեզու թերթում հրապարակված «Հայկական հարցն այսօր. I. Ռազմավարական մակարդակ» իմ հոդվածից ընդամենը մեկ պարբերություն.

«Եթե 1991-1994 թթ. ղարաբաղյան պատերազմը խորապես գիտակցվեր Հայկական հարցի համատեքստում (այլ ոչ իբրև, նախ և առաջ, ինքնապաշտպանություն ու գոյապայքար), ապա իր ստեղծման օրվանից Երրորդ հանրապետության բանակը կարելի էր լիակատար իրավունքով ուղղակի անվանել «Հայկական ազատագրական բանակ», քանի որ ազատագրության օբյեկտիվ-պատմական իր առաքելությունը մասամբ ու պատվով արդեն կատարել է։

Թե ապագայում որքանով նրան կհաջողվի կատարել նույն այդ անավարտ առաքելությունը՝ ցույց կտա ժամանակը։ Պարզ է, սակայն, որ այդ առաքելության ձախողումը կարող է նշանակել հայկական քաղաքակրթության վերջնական կործանում արդեն մեր սերնդի օրոք, ինչպես որ ծրագրում են Անկարայի և Բաքվի պետական իշխանության խորքային ոլորտները։ Ուրեմն Հայկական բանակն իր առաքելությունը պետք է կատարի բոլոր հանգամանքներում՝ անկախ ամեն ինչից»։

Այսօր գտնվում ենք արդեն բոլորովին ուրիշ իրականության մեջ՝ Հայաստանը մասամբ հայաթափված է, ճնշված, ներսից ու դրսից դավաճանված։ Սակայն որքան էլ հակառակը պնդեն դավաճաններն ու մանկամիտները՝ հայոց պատերազմը չի ավարտվել։ Այն ընդամենը տեղափոխվել է քաղաքական, ժողովրդագրական և տնտեսական ճակատներ։

Ամեն ինչ դեռ առջևում է։ Իրական խաղաղությունը դեռ պետք է վաստակել։ Հիշենք, սթափ հաշվարկենք և գնահատենք իրավիճակը և, ամենակարևորը, պատրաստվե՛նք, պատրաստվե՛նք, պատրաստվե՛նք։ Այլ ճանապարհ չկա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg