Ներքին 7 ամիս առաջ - 16:36 26-01-2026

Մենք այլ ելք չունենք, քան անձամբ մասնակցել համապետական ընտրություններին․ Ավետիք Չալաբյան

Անկեղծ ասած՝ առաջ ընկնելով, ասեմ հետևյալը․ Մենք առաջիկա համապետական ընտրություններին ինքներս կմասնակցենք որպես թեկնածուներ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հայաքվե» միավորման ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը։

«Այո, մեզ իրականում ելք էլ չեն թողնում։ Մենք կմասնակցենք արդեն որպես գործընթացի անմիջական մասնակիցներ, ոչ որպես դիտորդներ»,- ասաց նա, կարևորելով այն հանգամանքը, որ այս ընթացքում 500-ից ավելի դիտորդներ են պատրաստել, որոնք ոսկե ռեսուրս են իրավական վերահսկողություն իրականացնելու համար։

«Մենք հիմա պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ այդ ամբողջ ներուժը, որն անհրաժեշտ է, որ երկրում օրինականությունը պահպանվի, քաղաքացու ձայնը պահպանվի, որ ընտորւթյունների նկատմամբ լինի վերահսկոություն իսկ արդյունքների նկատմամբ լինի վստայհություն և այլ, որ այդ ամեն ինչը չփլուզվի։ Դա դեռ մինչև վերջ չգիտենք՝ ինչպես պիտի անենք, կմտածենք այդ մասին, ապագայում տեղյակ կպահենք»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը