Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:00 24-01-2026

ԳյուղCast. Գյուղական քոմենթներ, հալածվող կանայք, էկոտուրիզմ, վերավաճառողներ

Այս անգամ ԳյուղCast-ի եթերը նվիրված էր մեր երկրում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող մասնագետների, կազմակերպությունների դրսևորումներին առցանց հարթակներում։

Եթերի թեմաներից մեկը գյուղատնտեսական բնույթի նյութերում առցանց քննարկումներն են, որոնք հաճախ ավելի շատ չարիք և ատելության խոսք են քարոզում՝ ոլորտն առաջմղելու և ոլորտում իրական գործուն ուժերին քաջալերելու փոխարեն:

Քննարկվեց այս ամենի անդրադարձն ու բացասական հետևանքները՝ գյուղաբնակ, համայնքաբնակ մարդկանց մտածելակերպի, ինչպես նաև ցանկության վրա՝ մնալ և շարունակել ծաղկեցնել համայնքը:

Քննարկված մյուս թեման գյուղաբնակ կանանց անտեսանելի աշխատանքի մասին էր, որտեղ մեջբերվեցին այն բոլոր դժվարությունները, որոնց հետ առերեսվում են գյուղի կանայք: Անդրադարձ կատարվեց վերջին շրջանում կանանց և երիտասարդների գյուղատնտեսական բնույթի աշխատանքներում ներգրվածության խթանմանն ու դրա կարևորությանը՝ համայնքային զարգացման նպատակով, քանի որ հակառակ դեպքերում, արձանագրվում է միայն գյուղերից միգրացիա և դրա հետևանքով էլ դատարկվում են մեր երկրի հեռավոր գյուղերը:

Ոլորտի փորձագետ Աննա Գրիգորյանն առաջարկեց պետական, ազգային ծրագրերով՝ միջազգային ծրագրերի փորձի կիրառմամբ զարգացնել և խթանել երիտասարդ սերնդի և կանանց աշխատանքների ներգրավումը՝ կրթելու, նյութական կամ այլ օժանդակության, ինչպես նաև ժամանակակից և կիրառելի մեխանիզմների ներդրման միջոցներով:

Այս հաղորդման ընթացքում բարձրաձայնվեցին նաև էկոտուրիզմին առնչվող հարցերը, որոնք վերջին ժամանակներում շատ ակտուալ են և արդի: Ոլորտի փորձագետ Սուսաննա Չելիկյանն ակնարկ կատարեց տուրիզմի նաև հակառակ կողմին՝ բացասական հետևանքներով, որոնք առաջանում են էկոտուրիզմի գերխթանման պայմաններում:

Մասնագետը ներկայացրեց նաև տուրիստական գործակալությունների աշխատելաոճը, որոնց միջնորդավճարները գերազանցում են տուրիզմ կազմակերպող գյուղաբնակ անհատի, կազմակեպության եկամուտներն ու իրական շահույթը: Աննա Գրիգորյանն էլ զուգահեռներ անցկացրեց գյուղմթերքի վաճառքի մեխանիզմների հետ, որտեղ քաղաքաբնակները գյուղմթերքները ձեռք են բերում ոչ թե ուղիղ գյուղացուց, այլ շուկաներից, որտեղ վերավաճառողներն ավելի մեծ եկամուտ են ունենում, քան չարչարվող գյուղացին:

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի