copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:51 24-01-2026

Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. 2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում պաշտոնապես սկիզբ առած «Եկեղեցու բարենորոգում» անվամբ, իմ դիտարկմամբ, կրոնա-քաղաքական աղանդը շատ ծանր է տանում այն փաստը, որ 2026 թվականի փետրվարի 16-19 -ին Ավստրիայում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողովը։

Հայրապետական այս որոշման կանոնական լինելու մասին շարունակվում են հանգամանալից պարզաբանումները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, սակայն հաստատուն քայլերով հերձվածի վերածվող վերոնշյալ աղանդի առաջնորդի համար, կարծես, այդ պարզաբանումները ընդունելի չեն, և, ամենայն հավանականությամբ, հենց նա է ուղղորդում իր թակարդում հայտնված սրբազան հայրերին, որպեսզի կոչ անեն Մայր Աթոռին` չեղարկել Ավստրիայում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովի Հայրապետական որոշումը կամ խոսեն դրա ոչ կանոնական լինելու մասին, այլապես սրբազան հայրերը շատ լավ գիտեն, որ ամեն ինչ եկեղեցական օրենքների շրջանակներում է արված։ Հետևաբար, փորձեմ մի փոքրիկ պարզաբանում ևս կատարեմ։ Եթե նույնիսկ համարենք, որ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողով գումարելը ինչ-որ խնդիրներ ունի կանոնականության հետ, ապա ի գիտություն պետք է ունենանք նաև, որ Եկեղեցում գործում է նաև «Հարկ լուծանէ զօրէնս» չգրված օրենքը։ Տվյալ դեպքում այս օրենքի կիրառման անհրաժեշտությունը անմիջականորեն կապված է ժողովականների անվտանգության հետ, որը երաշխավորված չէ Հայաստանի ներքաղաքական ու ներհասարակական առկա ֆորսմաժորային իրավիճակի պայմաններում։ Նման ժողովներ ընդունող պետությունը իր վրա պետք է վերցնի ժողովականների անվտանգության հարցը։ Պետությունը պետք է ապահովի ժողովի անխոչընդոտ ընթացքը և զերծ մնա ժողովի որոշումների վրա ազդելու նպատակով անօրինական միջամտություններից։ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները պատրա՞ստ են նման երեշխիքներ տալ։ Իհարկե՝ ոչ։ Իսկ եթե անգամ նման երաշխիքների մասին խոսեն, ապա ո՞վ կհավատա նրանց խոսքերին այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը ինքն է փաստում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հոգևորականների հետ «հակահետախուզական աշխատանքներ» կատարելու մասին։ Ակնհայտ է, որ այն, ինչ անում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից, ինչը, թերևս, որոշ շրջանակների մոտ մտավախություններ է առաջացնում։ Եպիսկոպոսաց ժողովը, կարելի ասել, փոքր Ազգային – Եկեղեցական ժողով է։ Ազգային – Եկեղեցական ժողովներում քննարկվող եկեղեցական հարցերում աշխարհիկ պատգամավորները իրենց թեմի առաջնորդների հետ հիմնականում համամիտ են լինում, եթե, անշուշտ, առաջնորդը իր Գերաշնորհությունը չի փոխարինել ապաշնորհությամբ, երախտագիտությունը՝ ապերախտությամբ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը