copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:12 22-01-2026

«Ֆազի» սպանության գործով հետախուզման մեջ գտնվող անձը ձերբակալվել է ՌԴ-ում. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաստատում է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի սպանության մեջ կասկածվողներից մեկին Ռուսաստանում ձերբակալելու մասին լուրը:

«ՌԴ գործընկերները պատշաճ տեղեկացրել են ՀՀ իրավապահներին հետախուզվողի հայտնաբերման մասին»,- Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ-ից:

Ենթադրյալ կասկածյալի ձերբակալության մասին ավելի վաղ հայտնել էին հայկական լրատվամիջոցները:

Հիշեցնենք` 43-ամյա Սերգեյ Գրիգորյանին սպանեցին 2024 թվականի հունիսի 11-ին։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ սպանության համար ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, որն ազատ արձակվեց 2025 թվականի փետրվարին։