Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:13 20-01-2026

10000 դրամով ես մի շաբաթվա ուտելիք կարող էի գնել, բայց թոռնիկիս տարա սահադաշտ

Oragir.News-ին դիմել է մի կին և պատմել, որ իր երկկողմանի ծնողազուրկ թոռնիկին տարել է սահադաշտ՝ ոչ պրոֆեսիոնալ, պարզապես մի փոքր սահելու, սակայն մարզչի պարտադիր միջամտությամբ, քանի որ երեխան առաջին անգամ էր սահադաշտում։

«Ասացին՝ մեկ ժամը 10․000 դրամ։ Զարմացա։ Երեխաս երաժշտական դպրոցն է ավարտել՝ ամսական 8000 դրամով, պարայինն է ավարտել՝ էլի 8000 դրամով։ Իսկ այստեղ մեկ ժամն արժե 10000 դրամ։ Այդ ինչ աստղաբաշխական թվեր են»,-ասում է կինը։

10.000 դրամի մեջ չմուշկներն էլ ներառված չէին. «Չմուշկները դասընկերուհուց ենք վերցրել։ Եթե չունենայինք, պիտի վճարեի արդեն 15.000 դրամ»։

Տատիկը նշում է, որ ինքը չի կարող իր թոռնիկին կրկին տանի, չնայած որ շատ է ուզում.

«Այդ 10000 դրամով ես մի շաբաթվա տան ցուցակում բան կարող էի ավելացնել, բայց թոռնիկիս խնդրանքը կատարեցի։ Հիմա էլի ուզում է գնալ, բայց ես ի վիճակի չեմ վճարել»։

Նա ընդգծում է, որ երեխան զեղչի որևէ իրավունք չունի, չնայած սոցիալական ծանր կարգավիճակին․

«Թոռնիկս երկկողմանի ծնողազուրկ է։ Մենք երկուսով ենք։ Բայց ոչ մի զեղչ չկա։ Եթե երեխան ուզում է իր կյանքում ինչ-որ բան լրացնի, չի կարող»։

Oragir.News-ի կողմից Հայաստանի տարբեր սահադաշտեր զանգահարելու արդյունքում պարզվել է, որ սահելու մեկ ժամը 2000–3000 դրամ է, իսկ մարզչի հետ գումարվում է 4000–5000 դրամ։

Սակայն առաջին անգամ սահող երեխային առանց մարզչի թողնելը վտանգավոր է։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանի հետ, ով նշել է․

«Սա իմպերատիվ կարգավորվող ոլորտ չէ։ Սահադաշտը մասնավոր բիզնես է, և սեփականատերը կարող է ինքնուրույն սահմանել իր գնային քաղաքականությունը։ Սա պետության կողմից առաջարկվող ծառայություն չէ, այլ վճարովի մասնավոր ծառայություն»։

Այստեղ հարցն այլ է։ Ի՞նչ անի չմուշկներով սահել ցանկացող երկկողմանի ծնողազուրկ երեխան, գուցե ժամանա՞կն է, որ սահադաշտի տերերն ու իշխանությունները սոցիալական պատասխանատվություն ստանձնեն և արտոնություններ սահմանեն սոցիալապես խոցելի խմբերի երեխաների համար, որ սահադաշտում սահելը անհասանելի շքեղություն չհամարվի բնակչության մի մասի համար։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից