Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 17:59 19-01-2026

Հարուստների չծառայած տղաներ կան, որ ուզում են հետ գալ Հայաստան, թող վճարեն, գան. Հայկ Սարգսյան

Միայն 2019-2023թթ. ընթացքում 3,774 քրեական գործ է կարճվել ոչ արդարացնող հիմքով՝ փաստաբաններով, բժիշկներով, այլ միջոցներով: Այս մարդիկ չեն ծառայել ու չեն դատապարտվել: Ինձ ասում էին՝ փող ենք տվել մեկին, մեր հարցը լուծել է: Ես՝ որպես օրենսդիր, տարակուսում եմ, որովհետև իրենք պետք է այդ գումարը՝ 10 մլն դրամը, բերեին տային պետությանը և 1 ամիս ծառայեին, իսկ այս դեպքում տվել են «հարց լուծողին» ու չեն ծառայել: Այս մասին ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Նախագծին քննադատաբար արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ «Դուք ընկել եք գումարի հետեւից, ոչ թե խնդրի լուծման»,- դիմելով նախագծի հեղինակ, ասաց Խաատուր Սուքիասյանն, ակնարկելով, որ նախագիծն արդյունավետ չէ։

«Ես ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք, որ միայն օրենքով սահմանված կարգով չեն անձինք հրաժարվել ծառայությունից: 2019 թվականին ես ուսումնասիրում էի ու ելույթներով հանդես էի գալիս, որ նման նախագիծ եմ շրջանառել՝ ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ, ինձ հետ տասնյակ քաղաքացիներ էին կապի դուրս գալիս, ովքեր ցանկություն էին հայտնում օգտվել այդ օրենքից: Սրանով է պայմանավորված, որ գումարը պետք է լինի համաչափ, այնպիսի գումար լինի, որ իրատեսական լինի պետությանը տալը»,- նշեց Հայկ Սարգսյանը, նշելով, որ նախագիծն արդյունավետ է ևայն հնարավորություն է տալիս, որ հարուստների տղաները վերադառնան Հայաստան։

Մանամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան